Հայաստանի 2 գեղասահորդներ մասնակցում են Եվրոպայի<br /> առաջնությանը<br />


Հայաստանի 2 գեղասահորդներ մասնակցում են Եվրոպայի
առաջնությանը

  • 20-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 19-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի հերթական առաջնությունը: Ինչպես «ՆՏ» թղթակցին հայտնեց գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանից առաջնությունում հանդես կգան մենասահորդներ Գեղամ Վարդանյանը եւ Անի Վարդանյանը: Նրանք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ մարզիչ Արմեն Ասոյանի գլխավորությամբ մեկամսյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռիգայում: Գ.Վարդանյանը սառցադաշտ կելնի հունվարի 21-ին, Իսկ Ա.Վարդանյանը` հունվարի 23-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play