Հայաստանի 2 գեղասահորդներ մասնակցում են Եւրոպայի<br /> առաջնութեանը<br />


Հայաստանի 2 գեղասահորդներ մասնակցում են Եւրոպայի
առաջնութեանը

  • 20-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի Եւրոպայի հերթական առաջնութիւնը: Ինչպէս «ՆՏ» թղթակցին յայտնեց գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը, Հայաստանից առաջնութիւնում հանդէս կգան մենասահորդներ Գեղամ Վարդանեանը եւ Անի Վարդանեանը: Նրանք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի աջակցութեամբ մարզիչ Արմէն Ասոյեանի գլխաւորութեամբ մեկամսեայ ուսումնամարզական հաւաք են անցկացրել Ռիգայում: Գ.Վարդանեանը սառցադաշտ կելնի յունվարի 21-ին, Իսկ Ա.Վարդանեանը` յունվարի 23-ին:
  -   Սպորտ