ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է գեղասահքի
Եւրոպայի հերթական առաջնութիւնը: Ինչպէս «ՆՏ» թղթակցին յայտնեց
գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը,
Հայաստանից առաջնութիւնում հանդէս կգան մենասահորդներ Գեղամ
Վարդանեանը եւ Անի Վարդանեանը: Նրանք Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտէի աջակցութեամբ մարզիչ Արմէն Ասոյեանի գլխաւորութեամբ
մեկամսեայ ուսումնամարզական հաւաք են անցկացրել Ռիգայում:
Գ.Վարդանեանը սառցադաշտ կելնի յունվարի 21-ին, Իսկ Ա.Վարդանեանը`
յունվարի 23-ին: