Հաստատվել է Զարգացման հայկական գործակալության 2009թ.-ի<br /> միջոցառումների ծրագիրը:<br />


Հաստատվել է Զարգացման հայկական գործակալության 2009թ.-ի
միջոցառումների ծրագիրը:

  • 16-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի հունվարի 16-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատվել է ԶՀԳ-ի 2009թ.-ի միջոցառումների ծրագիրը: Գործակալության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ փաստաթղթում, մասնավորապես, ընդգրկված են ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պետք է մշակվեն եւ ծրագրային տեսքի բերվեն: Միջոցառումները, ըստ նրա, կիրականացվեն ներդրումների եւ արտահանման խթանման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարելավման եւ դրա զարգացմանն աջակցության նպատակներով: Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսվում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձեւավորման եւ իրականացման, ձեռնարկությունների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի եւ ձեռնարկությունների, ինչպես նաեւ արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրության միջոցով: Ըստ ԶՀԳ-ի գործադիր տնօրենի, հանրապետության գործարար եւ ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելավման նպատակով շարունակական աշխատանքներ կիրականացվեն գործարար եւ ՏՏ ոլորտի համայնքների, այդ թվում` աշխատանքային խմբերի հետ` առկա խնդիրների բացահայտման, դրանց վերացման հնարավորությունների գնահատման եւ համապատասխան առաջարկությունների մշակման, Գործարարության աջակցման եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամենի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել եւ հաստատվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2009 թվականի ծախսերի նախահաշիվը եւս:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play