Հաստատուել է Զարգացման հայկական գործակալութեան 2009թ.-ի<br /> միջոցառումների ծրագիրը:<br />


Հաստատուել է Զարգացման հայկական գործակալութեան 2009թ.-ի
միջոցառումների ծրագիրը:

  • 16-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Զարգացման հայկական գործակալութիւն» ՓԲԸ-ի խորհրդի յունվարի 16-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է ԶՀԳ-ի 2009թ.-ի միջոցառումների ծրագիրը: Գործակալութեան գլխաւոր գործադիր տնօրէն Ռոբերտ Յարութիւնեյանը նշել է, որ փաստաթղթում, մասնաւորապէս, ընդգրկուած են ներդրումային հետաքրքիր առաջարկներ, որոնք այնուհետ պէտք է մշակուեն եւ ծրագրային տեսքի բերուեն: Միջոցառումները, ըստ նրա, կիրականացուեն ներդրումների եւ արտահանման խթանման, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելաւման, ՀՀ տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի բարելաւման եւ դրա զարգացմանն աջակցութեան նպատակներով: Արտահանման խթանումը, ծրագրի համաձայն, նախատեսւում է իրականացնել արտահանման ներուժ ունեցող ձեռնարկութիւնների զարգացմանն ու շուկայավորման ծրագրերի մշակմանը եւ իրականացմանն աջակցելու, նոր արտահանման ծրագրերի ձեւաւորման եւ իրականացման, ձեռնարկութիւնների արտահանման ներուժի գնահատման նպատակով տեղական շուկայի եւ ձեռնարկութիւնների, ինչպէս նաեւ արտաքին շուկաների պահանջների ուսումնասիրութեան միջոցով: Ըստ ԶՀԳ-ի գործադիր տնօրէնի, հանրապետութեան գործարար եւ ներդրումային միջավայրի, ՏՏ ոլորտի բարելաւման նպատակով շարունակական աշխատանքներ կիրականացուեն գործարար եւ ՏՏ ոլորտի համայնքների, այդ թւում` աշխատանքային խմբերի հետ` առկայ խնդիրների բացայայտման, դրանց վերացման հնարաւորութիւնների գնահատման եւ համապատասխան առաջարկութիւնների մշակման, Գործարարութեան աջակցման եւ Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդներում այդ ամէնի քննարկման ու միջոցառումների հաստատման ուղղութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստում քննարկուել եւ հաստատուել է «Զարգացման հայկական գործակալութիւն» ՓԲԸ-ի 2009 թուականի ծախսերի նախահաշիվը եւս:
  -   Տնտեսութիւն