Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել փոքր<br /> ավիացիայի զարգացման հայեցակարգին<br />


Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել փոքր
ավիացիայի զարգացման հայեցակարգին

  • 08-01-2009 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 8-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգ»-ին: Նշվել է, որ փոքր ավիացիայի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ինչը հնարավորություն կտա արդյունավետ եւ ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնույթ օդային փոխադրումներ, գյուղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի եւ դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման եւ այլ աշխատանքներ, կազմակերպել անձնական օգտագործման օդանավերի շահագործում: Արդյունքում կապահովվի նաեւ մարզերի դինամիկ կապվածությունն ու տնտեսական ինտեգրումը: Փոքր ավիացիայի զարգացումը մեծապես կարող է խթանել նաեւ զբոսաշրջության ոլորտի արդյունավետ եւ շահութաբեր գործունեությունը եւս: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում հավանություն է տրվել նաեւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Օրենքի ընդունումը պայմանավորված է գործող օրենքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, 1944թ.-ի Չիկագոյի կոնվենցիայում եւ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերում կատարված փոփոխությունները ՀՀ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներդնելու եւ կիրառելու անհրաժեշտությամբղ Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծին: Օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել ավիացիոն պատահարների եւ միջադեպերի դեպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերը` համաձայն Մոնրեալի կոնվենցիայի դրույթների, ինչպես նաեւ Եվրոմիության կողմից սահմանված պահանջները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play