Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել փոքր<br /> աւիացիայի զարգացման հայեցակարգին<br />


Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել փոքր
աւիացիայի զարգացման հայեցակարգին

  • 08-01-2009 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 8-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել «Փոքր աւիացիայի զարգացման հայեցակարգ»-ին: Նշուվել է, որ փոքր աւիացիայի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակութիւն, ինչը հնարաւորութիւն կտայ արդիւնաւէտ եւ ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնոյթ օդային փոխադրումներ, գիւղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի եւ դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման եւ այլ աշխատանքներ, կազմակերպել անձնական օգտագործման օդանավերի շահագործում: Արդիւնքում կապահովուի նաեւ մարզերի դինամիկ կապվածությունն ու տնտեսական ինտեգրումը: Փոքր աւիացիայի զարգացումը մեծապէս կարող է խթանել նաեւ զբօսաշրջութեան ոլորտի արդիւնաւէտ եւ շահութաբեր գործունէութիւնը եւս: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստում հաւանութիւն է տրուել նաեւ «Աւիացիայի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու վերաբերեալ ՀՀ օրէնքի նախագծին, որը սահմանուած կարգով կներկայացուի ՀՀ Ազգային Ժողով: Օրէնքի ընդունումը պայմանաւորուած է գործող օրէնքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, 1944թ.-ի Չիկագոյի կոնվենցիայում եւ Միջազգային քաղաքացիական աւիացիայի կազմակերպութեան կողմից ընդունուած փաստաթղթերում կատարուված փոփոխութիւնները ՀՀ քաղաքացիական աւիացիայի բնագաւառում ներդնելու եւ կիրառելու անհրաժեշտությամբղ Մէկ այլ որոշմամբ հաւանութիւն է տրուել «Օդանավ շահագործողների պատասխանատւութեան ապահովագրութեան նուազագոյն ծածկոյթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծին: Օրէնքի նախագծով առաջարկւում է կարգաւորել աւիացիոն պատահարների եւ միջադէպերի դէպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանաւի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառուած վնասների փոխհատուցման սահմանաչափերը` համաձայն Մոնրեալի կոնվենցիայի դրոյթների, ինչպէս նաեւ Եւրոմիութեան կողմից սահմանուած պահանջները:
  -   Տնտեսութիւն