Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը<br /> հատել է 1 տրլն դրամ շեմը<br />


Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը
հատել է 1 տրլն դրամ շեմը

  • 19-12-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն աճել են 16,2 մլրդ դրամով եւ կազմել 1 տրլն դրամ (մոտ 3 մլրդ 243,5 մլն ԱՄՆ դոլար)` առաջին անգամ հատելով այդ շեմը: Հիմնականում աճել են թղթակցային հաշիվները բանկերում, բանկերի նկատմամբ այլ պահանջները, բանկերում կանխիկ դրամական միջոցները եւ վարկերը: Վարկերն աճել են շուրջ 3,3 մլրդ դրամով, ընդ որում իրավաբանական անձանց վարկերն աճել են 1,8 մլրդ դրամով, ֆիզիկական անձանց վարկերը` 1,4 մլրդ դրամով: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, նույն ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 5,9 մլրդ դրամով եւ կազմել 229,4 մլրդ դրամ` պայմանավորված 3 բանկերի կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի ընդհանուր 4,2 մլրդ դրամի չափով համալրմամբ եւ շաբաթվա ընթացքում համակարգի կողմից ապահոված 1.7 մլրդ դրամ շահույթով: Համակարգի պարտավորություններն աճել են 10,3 մլրդ դրամով եւ կազմել 771 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 3,7 մլրդ դրամով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play