Ռուսաստանն արդյունավետ է աշխատել ղարաբաղյան կարգավորման շրջանակում, հայտարարել է Լավրովը
21-05-2021 19:24:37 | Ռուսաստան | Քաղաքական
Ռուսաստանն արդյունավետ է աշխատել ղարաբաղյան կարգավորման շրջանակում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Նոր գիտելիք» համաժողովում։
«Ես կարծում եմ` մենք բոլորովին վատ չենք աշխատել Անդրկովկասում՝ ղարաբաղյան կարգավորման շրջանակում։ Այսօր մենք օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանրապես իրավիճակն Անդրկովկասում: Հնարավորություն է բացվել, այդ թվում շնորհիվ մեր միջնորդության, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ էին 1990-ական թվականներից ղարաբաղյան հակամարտության պատճառով»,- նշել է նա։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Համագործակցության խորհրդին թուրքալեզու պետությունների միանալու հնարավորությունը: