Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի


Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դի

  • 02-06-2021 12:16:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
Հայկական ժամանակ. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
 
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության ու քննչական կոմիտեի աշխատակիցներ:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
 
Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով  Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play