Հաշմանդամների խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներում<br /> արված առաջարկները կփոխանցվեն պատկան մարմիններին<br />


Հաշմանդամների խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներում
արված առաջարկները կփոխանցվեն պատկան մարմիններին

  • 17-06-2010 21:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամների խնդիրներին նվիրված հունիսի 17-ի խորհրդարանական լսումներում արված առաջարկները կփոխանցվեն ԱԺ պատգամավորներին, կոալիցիայի անդամերին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եւ հաշվի կառնվեն հետագա քննարկումներում: Այս մասին հավաստիացրել են լսումները նախաձեռնած ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարյանը: Լսումների թեման էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հետազոտությունը: Ըստ ԱԺ-ի պաշտոնական կայքէջի, հիմնական զեկուցող, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքներում առաջ քաշված հիմնախնդիրները վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ հարցերում ծանոթ չեն հաշմանդամների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում ՄԻՊ-ի գրասենյակի կողմից օրենսդրության խախտումներ չեն արձանագրվել եւ մատնանշել են խնդրի լուծման իրավական եղանակները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը,որպես ոլորտում պետության վարած քաղաքականության կարեւորագույն ուղղություններ, նշել է հաշմանդամ երեխաներին մատչելի կրթության ապահովման, հաշմանդամների զբաղվածության եւ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման խնդիրները: Լսումներին մասնակցած ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են տրանսպորտի հետ կապված խնդիրներին եւ առաջարկել այն մատչելի դարձնել հաշմանդամների համար: Ուշադրություն է հրավիրվել նաեւ այն հանգամանքի վրա, որ հաշմանդամները ընտրություններին չեն կարողանում մասնակցել ընտրատարածքներում թեքահարթակներ չլինելու պատճառով: Անդրադարձ է եղել նաեւ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների դաստիարակությանը, կրթությանը, զինվորական ծառայությանը, ընտրական իրավունքի իրացմանը, հաշմանդամների զբաղվածությանն առնչվող խնդիրների: Կարեւորվել է հաշմանդամ երեխաների համար համապատասխան մարզադպրոցների ստեղծումը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play