ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամների խնդիրներին
նուիրուած յունիսի 17-ի խորհրդարանական լսումներում արուած
առաջարկները կփոխանցուեն ԱԺ պատգամաւորներին, կոալիցիայի անդամերին,
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետներին, ՀՀ Մարդու
իրաւունքների պաշտպանի գրասենեակին եւ հաշուի կառնուեն յետագայ
քննարկումներում: Այս մասին հաւաստիացրել են լսումները նախաձեռնած
ՀՀ ԱԺ Եւրոպական ինտեգրման հարցերի եւ Մարդու իրաւունքների
պաշտպանութեան ու հանրային հարցերի մշտական յանձնաժողովների
նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարեանը:
Լսումների թեման էր հաշմանդամություն ունեցող անձանց իրաւական
եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերեալ Հայաստանի մարդու
իրաւունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից
պատրաստած հետազօտութիւնը:
Ըստ ԱԺ-ի պաշտօնական կայքէջի, հիմնական զեկուցող, Հայաստանի
մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի ներկայացուցիչ Ռուստամ
Մախմուդյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՀՀ
Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուած դիմում-բողոքներում
առաջ քաշված հիմնախնդիրները վկայում են, որ հաշմանդամություն
ունեցող անձինք շատ հարցերում ծանօթ չեն հաշմանդամների վերաբերեալ
ՀՀ օրէնսդրութեանը: Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուած
դիմում-բողոքների ուսումնասիրութեան արդիւնքում ՄԻՊ-ի գրասենեակի
կողմից օրէնսդրութեան խախտումներ չեն արձանագրուել եւ մատնանշել են
խնդրի լուծման իրաւական եղանակները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա
Բաղդասարեանը,որպէս ոլորտում պետութեան վարած քաղաքականութեան
կարեւորագոյն ուղղութիւններ, նշել է հաշմանդամ երեխաներին
մատչելի կրթութեան ապահովման, հաշմանդամների զբաղվածության եւ
սոցիալական ձեռնարկութիւնների ստեղծման խնդիրները:
Լսումներին մասնակցած ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց
ելոյթներում անդրադարձել են տրանսպորտի հետ կապուած խնդիրներին եւ
առաջարկել այն մատչելի դարձնել հաշմանդամների համար: Ուշադրութիւն
է հրաւիրուել նաեւ այն հանգամանքի վրայ, որ հաշմանդամները
ընտրութիւններին չեն կարողանում մասնակցել ընտրատարածքներում
թեքահարթակներ չլինելու պատճառով: Անդրադարձ է եղել նաեւ մտաւոր
խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների դաստիարակութեանը,
կրթությանը, զինուորական ծառայութեանը, ընտրական իրաւունքի
իրացմանը, հաշմանդամների զբաղվածությանն առնչուող խնդիրների:
Կարեւորվել է հաշմանդամ երեխաների համար համապատասխան
մարզադպրոցների ստեղծումը: