Մեղադրանք է ներկայացվել Իլլինոյսի նախկին նահանգապետին<br />


Մեղադրանք է ներկայացվել Իլլինոյսի նախկին նահանգապետին

  • 03-04-2009 16:34:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Իլլինոյսի նահանգի նախկին նահանգապետ Ռոդ Բլագոյեւիչին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել դաշնապետական 16 քրեական հոդվածներով, հաղորդում է CNN-ը: Նրան առաջադրված մեղադրանքների թվում են ռեկետ, դավադրություն, խարդախություն, կեղծ վկայություն: Բլագոյեւիչը ձերբակալվել է դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ նա փորձում էր վաճառել Իլլինոյսից սենատորի այն տեղը, որ ազատվել էր Բարաք Օբամայի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո: Բլագոյեւիչն ինքը հայտարարում է իր անմեղության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային