Մահմուդ Աբբասը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ կառավարություն<br /> ձեւավորելու մտադրության մասին<br />


Մահմուդ Աբբասը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետ կառավարություն
ձեւավորելու մտադրության մասին

  • 09-03-2009 17:45:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը կիրակի Ռամալլահում հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հետ համատեղ կառավարություն ձեւավորելու մտադրության մասին: Պաղեստինյան աղբյուրների համաձայն, նա ընդգծել է, որ բարձրագույն գործադիր մարմնի ցանկացած նոր կազմ պարտավոր է հանձն առնել բոլոր այն պարտավորությունները, որ նախկինում կնքվել են Պաղեստինյան ազգային վարչակազմի հետ, այդ թվում հրեական պետության ճանաչման վերաբերյալ, ինչին համաձայն չեն Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ի ղեկավարները:
Նոյյան տապան  -   Միջազգային