Սուդանի իշխանությունները երկրից արտաքսում են մարդասիրական<br /> կազմակերպությունները<br />


Սուդանի իշխանությունները երկրից արտաքսում են մարդասիրական
կազմակերպությունները

  • 05-03-2009 18:05:00   | Սուդան  |  Միջազգային
ԽԱՐՏՈՒՄ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանը չեղյալ է հայտարարել առնվազն վեց արտասահմանյան մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի արտոնագրերը: Իշխանությունների որոշումը ընդունվել է այն բանից մի քանի ժամ հետո, երբ Միջազգային քրեական դատարանը երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրին ձերբակալելու արտոնություն է տվել: Ինչպես հաղորդել են մարդասիրական առաքելության ներկայացուցիչները, Սուդանի մարդասիրական օգնության պետական հանձնաժողովը տեղեկացրել է Խարտումում գործող կազմակերպությունների ղեկավարությանը, որոնց թվում են խոշորագույն արեւմտյան գործակալություններ, որ երկրում աշխատելու իրենց լիցենզիաները ետ են վերցվում: Որոշման պատճառները չեն հաղորդվել:
Նոյյան տապան  -   Միջազգային