Չինաստանի պաշտպանական բյուջեն 2009 թվականին կկազմի 70,7<br /> մլրդ դոլար<br />


Չինաստանի պաշտպանական բյուջեն 2009 թվականին կկազմի 70,7
մլրդ դոլար

  • 05-03-2009 17:40:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ պաշտպանական բյուջեն 2009 թվականին կկազմի ավելի քան 480,6 մլրդ յուան (70,7 մլրդ դոլար): Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Պեկինում հայտարարել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի պաշտոնական ներկայացուցիչ Լի Չժաոսինը: «Դա կկազմի այս տարվա ՉԺՀ բյուջեի ընդհանուր ծավալի 6,3%-ը: Մասնավորապես, մենք մտադիր ենք մեծացնել ռազմական տեխնիկայի կատարելագործման, անվտանգության ոչ ավանդական այնպիսի մարտահրավերին զինվորականների պատրաստության, ինչպիսին են մասշտաբային երկրաշարժները եւ ահաբեկությունը, զինվորների աշխատավարձի բարձրացման համար կատարվող ծախսերը»,- նկատել է նա: Ներկայումս Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի շարքերում ծառայում է 2,3 միլիոն մարդ: 2008 թվականին չինական պաշտպանական բյուջեն կազմում էր 58,8 մլրդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային