Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ<br />


Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ

  • 25-02-2009 16:20:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ, սակայն դրա վերաբերյալ համաձայնագրի կատարումը կախված է ԱՄՆ-ից: Այս մասին «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ստանիսլավ Կոմորովսկին: «Ռուսաստանը դեմ է ՀՀՊ-ին, սակայն ՀՀՊ-ն Ռուսաստանի դեմ չէ: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիր, եւ մենք պատրաստ ենք ամերիկյան կալանիչ հրթիռների տեղաբաշխմանը: Սակայն համաձայնագրի կատարումը կախված է ԱՄՆ-ից: Ամերիկացիները պետք է որոշեն, թե երբ դա նրանք կանեն»,- հայտարարել է Կոմորովսկին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play