Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ<br />


Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ

  • 25-02-2009 16:20:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգ, սակայն դրա վերաբերեալ համաձայնագրի կատարումը կախուած է ԱՄՆ-ից: Այս մասին «Վրեմիա նովոստեյ» թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է Լեհաստանի պաշտպանութեան փոխնախարար Ստանիսլավ Կոմորովսկին: «Ռուսաստանը դէմ է ՀՀՊ-ին, սակայն ՀՀՊ-ն Ռուսաստանի դէմ չէ: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ենք համաձայնագիր, եւ մենք պատրաստ ենք ամերիկեան կալանիչ հրթիռների տեղաբաշխմանը: Սակայն համաձայնագրի կատարումը կախուած է ԱՄՆ-ից: Ամերիկացիները պէտք է որոշեն, թէ երբ դա նրանք կանեն»,- յայտարարել է Կոմորովսկին:
  -   Միջազգային