ԵՄ-ն առաջիկա ժամերին կարող է ռուսական գազի առավելագույն գին սահմանելու որոշում կայացնել


ԵՄ-ն առաջիկա ժամերին կարող է ռուսական գազի առավելագույն գին սահմանելու որոշում կայացնել

  • 19-12-2022 14:52:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիությունն արդեն առաջիկա ժամերին կարող է եվրոպական շուկա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին սահմանելու մասին որոշում կայացնել։ ԵՄ անդամ պետությունների էներգետիկայի նախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքից առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել դաշինքի էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը։
 
«Մենք ակտիվորեն աշխատել ենք պետությունների ղեկավարների հետ, և ես կարծում են, որ մենք շատ մոտ ենք վերջնական համաձայնության կայացմանը։ Դա իհարկե բոլորի կողմից փոխզիջումների գնալու շատ լուրջ ոգի է պահանջում», - հայտարարել է եվրահանձնակատարը։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play