ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան


ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ էր՝ ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների. Ռուբեն Վարդանյան

  • 21-12-2022 11:46:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում կարևորեց այն փաստը, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել ու կարևորվել է Արցախի հարցը:
 
«Շատ կարևոր էր, որ ամենաբարձր կազմակերպության քննարկման օրակարգում նորից հնչեց Լեռնային Ղարաբաղի հարցը:  200 ժամից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, ու ՄԱԿ-ի ԱԽ նիստում բոլորի արձագանքը կտրուկ է. այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է, ճանապարհը պետք է բացվի առանց նախապայմանների»,- «Արմենպրես»- փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Վարդանյանը:
 
Արցախի պետական նախարարը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ ՀՀ Կառավարությանը, որ աջակցել են այս աշխատանքներին:
 
Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
 
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներն իրենց խոսքում միաձայն ընդգծել են, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play