Լաչինի միջանցքով անցել են ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող բեռնատարները


Լաչինի միջանցքով անցել են ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող բեռնատարները

  • 22-12-2022 13:01:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11-ին Լաչինի միջանցքով «անարգել անցել են ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների մատակարարումն ապահովող 5 բեռնատար մեքենաներ»:
 
«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները երթևեկության խոչընդոտներ չեն ստեղծում», - պնդել է ադրբեջանցի թղթակիցը
 
«Թրենդ»-ը նշում է, թե «Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները Շուշիի մոտակայքում արդեն 11 օր է բողոքի ակցիա են անցկացնում ռուսաստանցի խաղաղապահների տեղադրած անցակետի մոտ և պահանջում պայմաններ ապահովել ադրբեջանական հանքերի տարածքում մոնիտորինգ իրականացնելու համար»:
 
Երեկ հաղորդվել էր, որ ադրբեջանցիները թույլ չեն տվել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով, հրապարակվել էր նաև տեսանյութ:
 
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։
 
Խնդիրը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Ինչպես ՄԱԿ ԱԽ անդամ պետությունները, այնպես էլ Եվրադատարանը Ադրբեջանից պահանջել են ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play