Բայրամովը Լավրովի հետ ասուլիսում պահանջել է, որ Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը


Բայրամովը Լավրովի հետ ասուլիսում պահանջել է, որ Ռուբեն Վարդանյանը լքի Արցախը

  • 23-12-2022 19:19:42   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանն Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից պահանջում է հեռանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ուրբաթ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
 
«Նրա (Վարդանյանի) գործունեությունը կրում է «հանցավոր և արկածախնդիր» (չակերտները՝ Tert.am) բնույթ: Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ տալ: Եվ որքան շուտ այս մարդը հեռանա այս տարածաշրջանից, այնքան «լավ կլինի» (չակերտները՝ Tert.am) բոլորի համար, առաջին հերթին՝ դրանից «տուժում է» (չակերտները՝ Tert.am) տեղի բնակչությունը: Մինչև նրա հայտնվելը եղել են լավ շփումներ, դրական փաստեր»,- ասել է Բայրամովը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play