Պուտինն ու Ալիևը կրկին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները


Պուտինն ու Ալիևը կրկին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

  • 24-12-2022 15:40:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների գործնական կյանքի կոչմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորաբար, ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման խնդիրները»։
 
Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն իր ադրբեջանցի պաշտոնակցին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։
 
Երեկ էլ Ալիևին շնորհավորել էր Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
 
Ադրբեջանի նախագահն այսօր դառնում է 61 տարեկան:
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play