Հյուսիսային Կորեան դրոններ է արձակել Սեուլի ուղղությամբ


Հյուսիսային Կորեան դրոններ է արձակել Սեուլի ուղղությամբ

  • 26-12-2022 15:22:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքեր է արձակել հարավի ուղղությամբ։
 
Reuters-ի տեղեկություններով՝ Փհենյանի կողմից արձակված դրոնները հատել են Կորեական թերակղզում գտնվող ապառազմականացված գոտին՝ մուտք գործելով Հարավային Կորեայի օդային տարածք։
 
Ներխուժման պատճառով հարավկորեական բանակը նախազգուշական կրակոցներ է արձակել ինչպես նաև օդ է բարձրացրել մի շարք ռազմական օդանավեր և ուղղաթիռներ։
 
Գործողության ընթացքում ռազմական օդանավերից մեկը վթարի է ենթարկվել, անձնակազմի անդամները վիրավորվել են։ Բացի այդ, հարավկորեական բանակը հրահանգել է դադարեցնել Սեուլի մերձակայքում գտնվող խոշորագույն «Ինչհոն» և «Գիմպո» միջազգային օդանավակայանների աշխատանքը։
 
Տեղական մամուլի տեղեկություններով՝ չնայած գործադրված ջանքերին, հյուսիսկորեական դրոններից մեկը կարճ ժամանակով կարողացել է թռիչքներ իրականացնել մայրաքաղաք Սեուլի վրայով։
 
Հարավային Կորեայի իշխանությունները Փհենյանի գործողությունները սադրանք են որակել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play