ՕՊԵԿ-ը կրկին պատրաստվում է կրճատել նավթի արդյունահանումը<br />


ՕՊԵԿ-ը կրկին պատրաստվում է կրճատել նավթի արդյունահանումը

  • 12-02-2009 18:45:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) մարտին նախատեսված նիստում կձեռնարկի լրացուցիչ միջոցներ: Այս մասին, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, հայտարարել է Վենեսուելայի նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը` ակնարկելով, որ ՕՊԵԿ-ը պատրաստվում է կրկին կրճատել հանույթը: Այդ միջոցառումների նպատակն է լինելու «երաշխավորել, որ նավթի գինը կկայունանա եւ կվերականգնի իր արդարացի արժեքը»,- ասվում է Ռամիրեսի հաղորդման մեջ: Ըստ Ռամիրեսի, ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդյունահանման վերջին կրճատումը թույլ տվեց կայունացնել շուկան:
Նոյյան տապան  -   Միջազգային