Փհենյանը խզում է բոլոր համաձայնությունները Սեուլի հետ<br />


Փհենյանը խզում է բոլոր համաձայնությունները Սեուլի հետ

  • 30-01-2009 15:48:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ իշխանությունները մտադիր են միակողմանի կարգով հրաժարվել Հարավային Կորեայի հետ նախկինում ձեռք բերված բոլոր քաղաքական եւ ռազմական համաձայնություններից, հաղորդում է KCNA գործակալությունը: «Նախ եւ առաջ, բոլոր այն համաձայնագրերը, որ վերաբերում են Հյուսիսի եւ Հարավի միջեւ քաղաքական եւ ռազմական առճակատումների ավարտման հարցերին, չեղյալ կհայտարարվեն»,- նշվում է Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի հայտարարության տեքստում: «Երկրորդ, Հաշտության, չհարձակման, փոխանակումների եւ համագործակցության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ Դեղին ծովում ռազմական սահմանային գծի դիրքերը, որ նշանակված են (համաձայնագրի) հավելվածում, չեղյալ կհայտարարվեն»,- ասվում է փաստաթղթում: Իր հերթին, «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով տեղական լրատվամիջոցների կողմից մեջբերվող Կորեայի խաղաղ միավորման կոմիտեի ներկայացուցիչների հայտարարությունը, տեղեկատվություն է տարածել, որ բացի ԿԺԴՀ եւ Կորեայի Հանրապետության միջեւ համաձայնագրերի չեղյալ հայտարարման մասին տվյալներից, Կոմիտեն իր հայտարարության մեջ նաեւ պաշտոնական Սեուլին մեղադրել է Հարավի եւ Հյուսիսի հարաբերությունները «պատերազմի եզրին» հասցնելու մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play