Իրավիճակն իսկապես բարդ է. Պեսկովը՝ Լաչինում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման մասին


Իրավիճակն իսկապես բարդ է. Պեսկովը՝ Լաչինում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման մասին

  • 24-04-2023 15:47:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի Դաշնության կողմից: Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք մնում են անվիճելի։
 
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Մեկնաբանելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իսկապես բարդ է, պահանջում է լրացուցիչ ջանքեր և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից, այլընտրանք չկա դրա իրականացմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը»:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, հիմնականում՝ երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները կյանքի կոչելու ուղղությամբ. «Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները»:
 
Ավելի վաղ Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը կոչ էր արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին և մտահոգություն հայտնել Ղարաբաղում հրադադարի խախտման աճող թվի կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն նաև նախազգուշացրել է «արտաքին արևմտյան խաղացողներին»՝ չփորձել իրավիճակը լարել, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով։
 
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, ստուգիչ անցագրային կետի տեղակայման մասին։ Անցակետի տեղադրումն այդ հատվածում Ադրբեջանը հիմնավորում է հերթական ապատեղեկատվությամբ, իբրև թե նպատակ ունեն «կանխելու Հայաստանից Արցախ ապօրինի զենքի տեղափոխումը»։ 
 
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ դրույթով նշված չէ այդ հատվածում անցակետ տեղադրելու մասին։
 
Արձագանքելով Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը՝ վերացնել միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովել ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքից՝ ողջ անվտանգության գոտուց:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play