Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ


Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ. ՀՀ ՊՆ

  • 11-05-2023 10:20:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ  իրավիճակը շարունակում է լարված մնալ: 
 
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
 
Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան  որոշ  ալիքներ ապատեղեկատվություն են տարածում  վիրավորների թվի մասին: 
Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
 
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն