Մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամ հերոին. ՔՈԳՎ ծառայողների բացահայտումը


Մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամ հերոին. ՔՈԳՎ ծառայողների բացահայտումը

  • 11-05-2023 15:41:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Մեքենայում հայտնաբերվեց մեկ կիլոգրամ հերոին. ՔՈԳՎ ծառայողների բացահայտու...
 
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղե...
 
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Ձեռնակվեցին մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվեց, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու` 57-ամյա տղամարդու միջոցով։
 
Տեղեկությունները վերջնականապես ճշտելուց հետո որոշվեց նրանց բռնել հանցափաստով, իսկ հետագա միջոցառումներն իրականացվեցին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և մայրաքաղաքի պարեկների հետ:
 
Մայիսի 7-ին Երևանի Արշակունյաց պողոտայում երկուսն էլ ձերբակալվեցին և, 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
 
Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կգ հերոին թմրամիջոց, որն ըստ 67-ամյա տղամարդու` պատկանում է իրեն։
 
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
 
ՀՀ ոստիկանություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play