Չինաստանին սպառնում է թռչնագրիպի համաճարակ<br />


Չինաստանին սպառնում է թռչնագրիպի համաճարակ

  • 21-01-2009 16:50:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի առողջապահության ոլորտի մասնագետները նախազգուշացնում են, որ առաջիկա ամիսներին երկրում կարող են հաճախակի դառնալ թռչնագրիպով մարդկանց վարակման դեպքերը: Բժիշկների մտավախության պատճառ է դարձել 16-ամյա պատանու մահը երկրի կենտրոնական Խունան նահանգում: Ընդամենը տարեսկզբից Չինաստանում թռչնագրիպի վիրուսից երեք մարդ է մահացել: Հաստատվել է, որ հիվանդության զոհերից մեկը` 19-ամյա մի աղջիկը Պեկինում մահացել է բադերի հետ շփումից հետո: Հաղորդվում է նաեւ մի նորածնի մասին, որը օրհասական վիճակում էր գտնվում, սակայն բժիշկներին հաջողվել է հաղթել վիրուսին, եւ այժմ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: Մինչդեռ փոքրիկի մայրը վախճանվել է: Մահվան պաշտոնական պատճառը առայժմ չի նշվում, ըստ բժիշկների, բոլոր ախտանշանները ցույց են տալիս, որ կինը մահացել է թռչնագրիպից: Չինաստանի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է, որ թռչնագրիպի նշաններ են հայտնաբերվել երկրի մի քանի նահանգների բնակիչների մոտ, այդ թվում Շանհայում եւ Խունանում:
Նոյյան տապան  -   Միջազգային