«Վագներ»-ի ապստամբության գործը կարճվեց


«Վագներ»-ի ապստամբության գործը կարճվեց

  • 27-06-2023 14:17:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Զինված ապստամբության փաստով քրեական գործը կարճվել է, հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը:
 
Ըստ հաղորդագրության, քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները դադարեցրել են ապստամբությանն ուղղված իրենց գործողությունները։
 
«Մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են հանցագործությանն ուղղակիորեն ուղղված գործողությունները։ Հաշվի առնելով այս և նախաքննությանն առնչվող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին», - ասված է ՌԴ ԱԴԾ հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը