Եգիպտոսում ՃՏՊ-ի զոհ է դարձել 55 մարդ<br />


Եգիպտոսում ՃՏՊ-ի զոհ է դարձել 55 մարդ

  • 15-12-2008 15:56:00   | Եգիպտոս  |  Միջազգային
ԿԱՀԻՐԵ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսում ուղերթային ավտոբուսը ընկել է ոռոգման ջրանցքը, ինչի հետեւանքով առնվազն 55 մարդ զոհվել է, եւս 10-ը` վիրավորվել: Վթարը տեղի է ունեցել Կահիրեից մոտավորապես 200 կմ հեռավորությամ գտնվող Դարհուտ գյուղի մոտ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Եգիպտոսում հաճախ են տեղի ունենում ճանապարհա-տրանսպորտային պատահարներ, որոնց պատճառը ճանապարհների վատ վիճակն է եւ ճանապարհային երթեւեկության կանոնների անտեսումը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play