ՌԴ Դաշնային խորհուրդը Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններից հետո կդիմի ՀՀ ԱԺ-ին


ՌԴ Դաշնային խորհուրդը Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարություններից հետո կդիմի ՀՀ ԱԺ-ին

  • 24-04-2024 13:46:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանի խորհրդարանի խոսնակն Իսպանիայում մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստան հասցեին։
 
ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստի ընթացքում։
 
Ավելի վաղ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ–ն ներխուժել է Ուկրաինա։
 
Մատվիենկոն ընդգծել է, որ Մոսկվային և Երևանին կապում է դարավոր բարեկամությունը: Նա ակնկալում է, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play