ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ<br /> ՀՆԴԿԱՍՏԱՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ
ՀՆԴԿԱՍՏԱՆ

  • 04-11-2008 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 4-ին հովվապետական այցով մեկնեց Հնդկաստան: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: Այցի ընթացքում Նորին Սրբությունը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Քույր Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմից (Հնդկաստանի Քերալլա նահանգ): Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները: Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ կվերաօծվի Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին: Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Տինգրայի Ս. Երրորդություն, Չինսուրահի Ս. Հովհաննես, Սեյդաբադի Ս. Աստվածածին հայկական եկեղեցիները: Կալկաթայում Հայոց Հայրապետը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց Մարդասիրական Ճեմարան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play