Վիկ Դարչինյանը հաղթեց Ռոդրիգո Հերրերոին


Վիկ Դարչինյանը հաղթեց Ռոդրիգո Հերրերոին

  • 07-03-2010 22:51:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՌԱՆՉՈ ՄԻՐԱԺ ԱՄՆ. 7 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում Վիկ Դարչինյանը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին թեթեւքաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ բռնցքամարտիկը 12 ռաունդանոց մենամարտում հաղթեց մեքսիկացի Ռոդրիգո Հերրերոին: Երեք մրցավարների միաձայն որոշմամբ, 117:111, 118:110 եւ 120:108 հարաբերակցությամբ, հաղթող ճանաչվեց Վիկ Դարչինյանը: 2009 թ դեկտեմբերի 12-ին նույն դահլիճում հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի էր ենթարկել մեքսիկացի Թոմաս Ռախոսին եւ պաշտպանել WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը:
Նոյյան տապան  -   Սպորտ