Արտո Թունջբոյաջյանը Թուրքիայում ստեղծագործող Կարդե<br /> Թյուրքյուլեր խմբի հետ Բեռլինում հանդես եկավ համերգով<br />


Արտո Թունջբոյաջյանը Թուրքիայում ստեղծագործող Կարդե
Թյուրքյուլեր խմբի հետ Բեռլինում հանդես եկավ համերգով

  • 04-03-2010 21:00:00   | Գերմանիա  |  Մշակույթ
ԲԱՌԼԻՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 1-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Ֆիլհարմոնիայի համերգասրահում հանրահայտ հայազգի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հանդես եկավ Թուրքիայում ստեղծագործող Կարդե Թյուրքյուլեր խմբի, Բեռլինի հայ եկեղեցական ու մշակութային միության համալրված երգչախմբի ու արամեական համայնքի երգչախմբի հետ միասին: Համերգի ընթացքում հնչեցին ինչպես հայերեն, այնպես էլ քրդերեն, թուրքերեն, արամերեն ու արաբերեն լեզվով ժողովրդական երգեր: Համերգի նպատակն էր կամուրջ ստեղծել Արեւմտյան Հայաստանի, Միջագետքի, ինչպես նաեւ արաբական ու թուրքական ժողովուրդների մշակույթների միջեւ եւ հանրությանը խաղաղ ու համերաշխ ապրելու կոչ անել: Երաժշտության միջոցով երկխոսություն ստեղծվեց նմանատիպ երաժշտական գործիքների ու երգերի միջեւ: Համերգին ներկա էին բազմաթիվ ազգերի համայնքների ներկայացուցիչներ: Բեռլինի հայ եկեղեցական ու մշակութային միության երգչախմբի ղեկավարի խոսքերով, սա աննախադեպ հնարավորություն եւ մեծ հաջողություն էր երգչախմբի համար առաջին անգամ հանդես գալ Բեռլինի ֆիլհարմոնիայի համերգասրահում եւ գրավել հանդիսատեսի համակրանքը հայ երգի նկատմամբ: Համերգի ամենատպավորիչ պահն այն էր, երբ բոլորը միասին երգում էին Թունջբոյաջյանի հեղինակային «Արարատ» երգը: «Այնքան էլ հեշտ չէր համերգին պատրաստվելը, քանի որ պատկերացրեք` փորձերի ընթացքում արվեստագետները միմյանց հետ հաղորդակցվում էին մոտ 7 լեզուներվ, սակայն ամեն ինչ շատ հաջող անցավ: Մենք չունենք նավթ կամ ոսկի, որոնք էլ իրականաում անսպառ չեն, բայց մենք ունենք հարուստ մշակույթ եւ տաղանդավոր ազգ: Կարծում եմ, մենք` հայերս, պետք է աշխարհին որպես արվեստագետ ու բազմաշնորհ ազգ ներկայանանք»,- hayernaysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում անկեղծացավ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը: Վերջինս պատրաստվում է մարտի վերջին հանդես գալ նաեւ Հայաստանում: Երաժիշտը երազում է Հայաստանի գյուղերից մեկը դարձնել մշակույթի հանգրվան, ուր արվեստագետները, երաժիշտները կգան ստեղծագործելու, եւ որտեղ փառատոններ կանցկացվեն ողջ տարվա ընթացքում: Աննա Շավինյան, Բեռլին
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play