Վան նահանգի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են<br />


Վան նահանգի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են

  • 22-02-2010 18:28:00   | Թուրքիա  |  Մշակույթ
ՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիայի Վան նահանգի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը: Փոխնահանգապետը «Անադոլու» լրատվական գործակալությանը ասել է, թե կառավարության նախապատրաստած ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Վանա լճի կղզիներում գտնվող եկեղեցիները: Վանա լճում չորս կղզի կա, ներառյալ Աղթամարը: Յուրաքանչյուր կղզում եկեղեցի կա: Վերանորոգված է միայն Աղթամար կղզու եկեղեցին: Չարփանաք կղզու եւ Յուքարի Բաքրաշլի գյուղի եկեղեցիները նույնպես վերանորոգվելու են»,- ասել է փոխնահանգապետը` նշելով, որ եկեղեցիների վերանորոգումը կնպաստի նահանգում տուրիզմի զարգացմանը: Յուքարի Բաքրաշլի գյուղում Վարագավանք համալիրը 7 եկեղեցի է ընդգրկում: Հինավուրց Սուրբ Սոֆիա եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում: Չարփանաքի եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում, վերանորոգվել է 1462 թվականին: Բայց 1703 թվականի երկրաշարժից եկեղեցին տուժել է եւ կրկին վերանորոգվել 1712-1720 թվականներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play