ՀԲ-ն 100 մլրդ դոլար է պահուստավորում զարգացող երկրներին<br /> աջակցություն ցուցաբերելու համար<br />


ՀԲ-ն 100 մլրդ դոլար է պահուստավորում զարգացող երկրներին
աջակցություն ցուցաբերելու համար

  • 10-12-2008 17:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկը առաջիկա 3 տարիներին զարգացող երկրներին աջակցություն ցույց տալու նպատակով 100 մլրդ դոլար է պահուստավորում: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ - 2009» զեկույցում: Դրանից բացի, ենթադրվում է աջակցություն ցուցաբերել Միջազգային ֆինանսական կորպորացիայի գծով (մասնավոր հատվածի հետ աշխատող ՀԲ-ի Խմբի ստորաբաժանում), առեւտրի ֆինանսավորման, բանկերի վերակապիտալիզացման եւ ենթակառուցվածքի ոլորտի բնագավառում, որը ֆինանսավորվում է մասնավոր հատվածի կողմից եւ ռիսկի է դիմում հայտնվել աղետալի ֆինանսական վիճակում, աջակցության ցուցաբերման մեխանիզմների միջոցով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play