ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՆԱՑԻՈՆԱԼ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ<br /> ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ<br />


ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՆԱՑԻՈՆԱԼ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ

  • 24-10-2008 16:42:00   | Խորվաթիա  |  Միջազգային
ԶԱԳՐԵԲ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել են խորվաթական «Նացիոնալ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Իվո Պուկանիչը եւ մարկետինգի ծառայության ղեկավար Նիկո Ֆրանիչը: Դեպքը տեղի է ունեցել Զագրեբի կենտրոնում ` «Նացիոնալի» խմբագրատան մոտ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, հանդեսի խմբագրություն է եկել Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը: Նախնական տվյալներով, պայթուցիկ սարք է տեղադրված եղել Պուկանիչի ավտոմեքենայում:
Նոյյան տապան  -   Միջազգային