ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է «ՆԱՑԻՈՆԱԼ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ
24-10-2008 16:42:00 | | Միջազգային
ԶԱԳՐԵԲ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւտոմեքենայի պայթիւնի
հետեւանքով զոհուել են խորվաթական «Նացիոնալ» շաբաթաթերթի գլխաւոր
խմբագիր Իվո Պուկանիչը եւ մարկետինգի ծառայութեան ղեկավար Նիկո
Ֆրանիչը: Դէպքը տեղի է ունեցել Զագրեբի կենտրոնում ` «Նացիոնալի»
խմբագրատան մօտ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանութիւնը շրջափակել է դէպքի վայրը, հանդէսի
խմբագրութիւն է եկել Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը: Նախնական
տուեալներով, պայթուցիկ սարք է տեղադրուած եղել Պուկանիչի
աւտոմեքենայում: