ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ<br /> ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ<br />


ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ

  • 23-10-2008 17:20:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առնվազն 13 մարդ զոհվել եւ 20-ը վիրավորվել Բաղդադում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները: Բաբ աշ-Շուրջի թաղամասում մահապարտ ահաբեկիչը ականապատված ավտոմեքենան ուղղել է դեպի Իրաքի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մահմուդ Մուհամմեդ ար-Ռադհիի կորտեժը, որը Սպանվել են նախարարի երեք թիկնապահներ, անձամբ նա չի տուժել: Զոհվածների թվում են 10 խաղաղ բնակիչներ: Նշվում է նաեւ, որ Մուհամմեդ ար-Ռադհիի կառավարությունում ներկայացնում է շիաների համայնքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play