ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՎԵԼ Է ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿԸ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՂԱՑՎԵԼ Է ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ՋՈՒԹԱԿԸ

  • 22-10-2008 18:30:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի Հանովեր քաղաքի մոտակա Բեննիգսենի կալվածքից գողացվել է 3 միլիոն եվրո արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը: Գործիքը պահվում էր երաժիշտ եւ ջութակահար Ռոդերիկ ֆոն Բեննիգսենի տոհմական ամրոցում: Ըստ ոստիկանության տվյալների, ջութակը գողացվել է դեռ ուրբաթ օրը, չնայած այն բանին, որ ամրոցը շրջապատված է պարսպով եւ ջրով լցված բերդախրամով: Գողերը տարել են նաեւ մի ջութակ եւս, տոհմական շքանշաններ, նկար եւ արծաթե մոմակալներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play