ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԵԼ Է 100 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՄԱՐԴ<br />


ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ՀԵՂԵՂՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԵԼ Է 100 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ
ՄԱՐԴ

  • 22-10-2008 18:26:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավելի քան 100 հազար մարդ է տուժել Մեքսիկայի հարավ-արեւելյան Տաբասկո նահանգում Ուսումասինտա գետի ափերից դուրս գալու պատճառով առաջացած հեղեղումների հետեւանքով: Այս մասին հաղորդել են տեղի իշխանությունները: Ինտենսիվ անձրեւների պատճառով մեկ օրվա ընթացքում ջրի մակարդակը Ուսումասինտայում, որը ամենաջրառատ գետերից մեկն է լատինամերիկյան այդ երկրում, երկու մետրով գերազանցել է կրիտիկական նշագիծը: Այդուամենայնիվ, տուժած շրջանների բնակիչների մեծ մասը հրաժարվում է լքել իր տները եւ տեղափոխվել ժամանակավոր ապաստարաններ` երկյուղելով թալանչիներից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play