ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԱՄԷ-ԻՆ<br />


ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ
ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԱՄԷ-ԻՆ

  • 10-09-2008 17:54:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պենտագոնը ծանուցել է ԱՄՆ-ի Կոնգրեսին Արաբական Միցյալ Էմիրություններին 7 միլիարդ դոլարի «Թաադ» զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մտադրության մասին: Այս մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտնել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ՀՀՊ գործակալության ներկայացուցիչները: Ամերիկյան օրենսդիրները 30 օր ունեն պայմանագիրն ուսումնասիրելու եւ նրա հնարավոր արգելափակման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play