ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ<br /> ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 09-09-2008 18:40:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հրաժարականի դիմում է ներկայացրել Վենեսուելայի ներքին գործերի եւ արդարադատության նախարար Ռամոն Ռոդրիգես Չասինը, հաղորդում է ABN լրատվական գործակալությունը: «Ես թողնում եմ երկրի ներքին գործերի եւ արդարադատության նախարարի պաշտոնը անձնական պատճառներով, բայց մնում եմ հեղափոխության հավատարիմ եւ կարգապահ հետեւորդ»,- հայտարարել է Ռոդրիգես Չասինը: Ըստ նրա, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ընդունել է իր հրաժարականը եւ այդ պաշտոնում նշանակել է քաղաքացիական անվտանգության նախարարի տեղակալ Թարեք Էլ Աիսսամիին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play