ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ<br /> ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 09-09-2008 18:40:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրաժարականի դիմում է ներկայացրել Վենեսուելայի ներքին գործերի եւ արդարադատութեան նախարար Ռամոն Ռոդրիգես Չասինը, հաղորդում է ABN լրատուական գործակալութիւնը: «Ես թողնում եմ երկրի ներքին գործերի եւ արդարադատութեան նախարարի պաշտօնը անձնական պատճառներով, բայց մնում եմ յեղափոխութեան հաւատարիմ եւ կարգապահ հետեւորդ»,- յայտարարել է Ռոդրիգես Չասինը: Ըստ նրա, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն ընդունել է իր հրաժարականը եւ այդ պաշտօնում նշանակել է քաղաքացիական անվտանգութեան նախարարի տեղակալ Թարեք Էլ Աիսսամիին:
  -   Միջազգային