ԱՄՆ ՌՕՈՒ ԱՎԻԱՀԱՐՎԱԾԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ 20 ՊԱԿԻՍՏԱՆՑԻ<br />


ԱՄՆ ՌՕՈՒ ԱՎԻԱՀԱՐՎԱԾԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՐՁԵԼ 20 ՊԱԿԻՍՏԱՆՑԻ

  • 08-09-2008 17:20:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի Հյուսիսային Վազիրիստանի նահանգում ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռների հասցրած հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է 20 մարդ եւ առնվազն 20-ը վիրավորվել, հաղորդում է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Ականատեսների վկայությամբ, երկու անօդաչու ինքնաթիռներ Աֆղանստանին սահմանամերձ շրջանում գտնվող գյուղի վրա վեց հրթիռ են արձակել: Հարվածի թիրախ են եղել աֆղանական «Թալիբան» շարժման ղեկավարներից մեկի` Ջալաուդդին Խագգանիի տունը եւ նրա հիմնած կրոնական դպրոցը: Սակայն, Խագգանին, որը «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխ Ուսամա բեն Լադենի մերձավոր զինակիցն է, չի տուժել, քանի որ հրթիռային հարվածի պահին գտնվել է Աֆղանստանում: Զոհվել է նրա հարազատներից մեկը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play