ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈ. ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ<br /> ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՅՈՒԼՅԱ ՏԻՄՈՇԵՆԿՈ. ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՎՏԱՆԳԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 08-09-2008 16:34:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վտանգի է ենթարկում երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ` միեւնույն ժամանակ նրան պատասխանատու համարելով Ռադայում կոալիցիայի փլուզման համար: Բրիտանական «Ֆայնենշլ թայմսի» հարցազրույցում Տիմոշենկոն նշել է, որ իրեն անվանելով կրեմլյան գաղտնի գործակալ կոալիցիայի փլուզման ժամանակ` Վիկտոր Յուշչենկոն վտանգի է ենթարկել ինչպես երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնպես էլ Ուկրաինայի արեւմտյան ինտեգրացումը: Ուկրաինայի վարչապետը հերքել է նախագահի այն մեղադրանքները, թե անցած ամիս Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության ժամանակ ինքը փաստացի եղել է Կրեմլի կողմում եւ թույլ գտնվել Վրաստանին սատարելու հարցում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play