ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՆՏԵՐԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ 198<br /> ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՆՏԵՐԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿԵԼ 198
ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ

  • 25-08-2008 16:05:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը բանտերից վաղաժամկետ ազատ է արձակել 198 պաղեստինցիների: Մուսուլմանական Ռամադան տոնի առթիվ կատարված համաներումը իսրայելական իշխանությունները մատուցում են որպես բարի կամքի դրսեւորում, որը պետք է նպաստի փոխվստահության բարձրացմանը, պաղեստինյան ղեկավարության մեջ չափավորականների դիրքերի ամրապնդմանը եւ խաղաղ բանակցություններում առաջընթացի ձեռք բերմանը, հայտնել է Իսրայելի բանտերի վարչության պաշտոնական ներկայացուցիչը: Ընդամենը Իսրայելի բանտերում պատիժ են կրում մոտ 11 հազար պաղեստինցի բանտարկյալներ, ներառյալ` կանայք եւ դեռահասներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play