ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

  • 22-08-2008 16:43:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ընտրական հանձնաժողովը որոշել է պետության նոր ղեկավարի ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 6-ին` երեք շաբաթ անց գործող նախագահ Փերվեզ Մուշարաֆի հրաժարականի հայտարարությունից հետո: Սեպտեմբերի 6-ին խորհրդարանի երկու պալատների եւ չորս նահանգային վեհաժողովների պատգամավորները պետք է ընտրեն Մուշարաֆի հետնորդին, որը վճռեց թողնել իր պաշտոնը` կառավարող կոալիցիայի կողմից իմպիչմենթի ընթակարգից խուսափելու համար: Ըստ ընտրական հանձնաժողովի քարտուղար Կանվար Դիլշադի, թեկնածուների առաջադրումը պետք է սկսվի օգոստոսի 26-ին: Մուշարաֆը, որ համարվում է ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցը, իշխանությունը Պակիստանում իր ձեռքում էր պահում 9 տարի շարունակ: Նա` որպես քաղաքացիական նախագահ, երդում էր տվել անցած տարվա նոյեմբերին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play